Վազգեն Սարգսյանի եղբոր՝ «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանի խոսքով՝ «Հոկտեմբերի 27-ի» գործի բացահայտման հարցը ազգային անվտանգության դաշտում է. «Այդ մարմինն է, որ կարող է արտաքին քաղաքական հետքի մասով տեղեկություն տալ, հաստատել կամ հերքել, իսկ քանի դեռ դա ո՛չ հաստատված, ո՛չ հերքված է, այդ վարկածը մնում է օդի մեջ, ու հոկտեմբերի 27-ը մնում է չբացահայտված»: Ըստ Սարգսյանի՝ յուրաքանչյուր մարդ իր ներսում ինչ-որ առումով այն բացահայտել է, ունի սեփական մոտեցումները. «Արդարադատությունը հենց այդ իմաստն էլ ունի, հանրությանը համոզի՝ քո մոտեցումները ճիշտ էին կամ սխալ. ցավոք, մեր արդարադատությունն առ այսօր դա չի արել»,- նշել է քաղաքական գործիչը: