Երևանում այսօր ցերեկը, հոկտեմբերի 28-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 27-ին սպասվում է քամու ուժգնացում 12-15մ/վ արագությամբ, հայտնել է ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Մարզերում այսօր ցերեկը, հոկտեմբերի 28-29-ը, 30-ի գիշերը, 31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 30-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, առանձին վայերում հնարավոր է նաև մառախուղ։ Քամին՝ հարավարևմտյան 3-7մ/վ, հոկտեմբերի 27-28-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Լեռնային Ղարաբաղում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ։