Search
Close this search box.

Ահաբեկիչները տեղաշարժվում են դեպի Իրանի և Ռուսաստանի սահմանները. Իրանի ԱԳՆ

Չնայած Սիրիայում և Իրաքում ԻՊ ահաբեկչական խմբավորման պարտությանը, ահաբեկչության մարտահրավերները շարունակվում են, և ահաբեկիչներն այսօր տեղաշարժվում են Իրանի, Ռուսաստանի և Աֆղանստանի հյուսիսային սահմաններում: Pars today-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը: 

Նախարարը համոզմունք է հայտնել, որ Սիրիայի ճգնաժամը քաղաքական լուծում ունի։ Նրա խոսքով՝ Սիրիայում միջնորդող ուժերից Վաշինգտոնի օգտվելը վտանգավոր է ԱՄՆ-ի և տարածաշրջանի համար:

Կարևորելով միջինարևելյան տարածաշրջանում հակամարտությունների կարգավորման գործում Իրանի և Ռուսաստանի դերակատարությունը, ԻԻՀ ԱԳ նախարարը նշել է. «Ռուսաստանը տարածաշրջանի հարցում հաշվարկված ռազմավարության հեռանկար է ունեցել և տարածաշրջանում այդ երկրի ազդեցությունը կարող է նպաստել Պարսից ծոցում նոր մոդելի ստեղծմանը»:

Իրանի արտաքին գերատեսչության ղեկավարի խոսքերով՝ Եմենի ճգնաժամը ևս քաղաքական լուծում ունի։ Նա ասել է.«Իրանը մշտապես ձգտել է քաղաքական լուծում գտնել տարածաշրջանի ճգնաժամերի լուծման համար»:

Please enter a valid URL