Search
Close this search box.

Պեսկովը մեկնաբանել է Փաշինյանի խոսքերը Հայաստանում ռուսական ռազմակայանի մասին

Կրեմլին հայտնի չեն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն խոսքերը, որ երկրում ռուսական բազայի առկայությունը առավելություններ չի տալիս։ Այս մասին չորեքշաբթի՝ հոկտեմբերի 25-ին, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Մենք դեռ չգիտենք՝ արդյոք նա ասել է այս խոսքերը, և եթե ասել է, ապա որտեղ, ինչ համատեքստում։ Մենք նման տվյալներ չունենք»,- նրա խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքսը»։

Ինչ վերաբերում է The Wall Street Journal-ում այս թեմայով հոդվածի հրապարակմանը, ապա Կրեմլը չի ​​կարող այն ընդունել որպես առաջնային աղբյուր, հավելել է Կրեմլի ներկայացուցիչը։

Այսօր ավելի վաղ ամերիկյան պարբերականը հրապարակել էր հարցազրույց Հայաստանի վարչապետի հետ, որտեղ նա հայտարարել էր, թե «ոչ մի առավելություն չի տեսնում Հայաստանում ռուսական ռազմաբազաների ներկայությունը շարունակելու մեջ»։ Փաշինյանը նաև ասել է, որ Երևանը նոր գործընկերներ է փնտրում, քանի որ Ռուսաստանը, նրա խոսքերով, «չի կարողացել կատարել իր դաշնակցային պարտավորությունները»։ Նա մատնանշել է Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած վերջին իրադարձությունները, որոնք, ինչպես նա է ասել, Հայաստանին հանգեցրել են անվտանգության ոլորտում այլ երկրների հետ հարաբերությունները վերանայելու անհրաժեշտության որոշմանը։

Please enter a valid URL