Search
Close this search box.

«Խնդրում եմ համակերպվել. ծնողները չէ, որ պետք է որոշեն». Ժաննա Անդրեասյանը` աղմկահարույց դասագրքերի մասին

Արդեն տևական ժամանակ է` չի դադարում ընդվզումն ու դժգոհությունը 7-րդ դասարանի պատմության դասագրքի վերաբերյալ: Ուսուցիչներն ու մասնագետները մատնանշում են գրքում առկա բազմաթիվ քերականական, փաստագրական, տերմինաբանական, բովանդակային սխալները: Այսօր ԱԺ-ում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը Սմբատ Հովհաննիսյանի վերանշյալ դասագրքի վերաբերյալ հարց հնչեցրեց, որին պատասխանեց ԿԳՄՍՆ նախարար Ժաննա Անդրեասյանը: «Խնդրում եմ համակերպվել այն աղմուկի հետ, որը կա:

Զգալի մասը նպատակաուղղված արշավ է՝ ընդդեմ հանրակրթության բովանդակային փոփոխությունների, որոնք նախաձեռնված են և, այո՛, հիքմում ունեն արժեբանական փոփոխություններ։ Մենք բազմիցս հայտարարել ենք, որ դպրոցում կարևոր արժեքը պետությունն է ու պետականությունը։ Հիմնական նպատակը պատմական մտածողության ձևավորումն է մեր երեխաների մոտ, որից պարզ պետք է դառնա, որ պատմությունը բազմաշերտ իրողություն է և, ամենակարևորը, ունենալ տարբեր աղբյուրներ՝ համեմատելու, վերլուծելու, ինքնուրյուն դատողություն կազմելու, որոնք այնքան բացակայում են մեր մեջ այդ, այսպես կոչված, «ուռա» հայրենասիրության և պաթոսի մեջ, որով տարիներ շարունակ ողողված է եղել մեր դպրոցը և որից շատ դժվար է լինելու ազատել այն»,- ասաց նա։

Անդրեասյանն ասաց, թե իրենք ուշադիր են բոլոր բովանդակային դիտարկումներին, որոնք արվում են։ «Դասագրքերն առաջին տարին է, որ մտնում են դպրոց, և բոլոր այն դիտարկումները, որոնք կվերաբերեն տեխնիկական վրիապակներին, փաստական անճշտություններին, վստահաբար, կլրամշակվեն։ Արդեն երկրորդ կիսամյակի ընթացում կլինեն համապատասխան ուղղումները, բայց ընդհանուր մոտեցումները չեն սրբագրվելու, որովհետև այդ մոտեցումներն են, որոնք կազմում են հանրակրթական առարկայի առանցքը»,- ասաց նա։

Please enter a valid URL