Search
Close this search box.

Հայաստանը տվել է իր համաձայնությունը

Ռուսական կողմը դիմել է Կապանում հյուպատոսություն բացելու առաջարկով, և Հայաստանը տվել է իր համաձայնությունը։ Այս մասին Ազգային ժողովում կառավարության հարցուպատասխանի ժամանակ այս մասին հայտարարեց Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

«Իսկապես, ռուսական կողմը սահմանված կարգով դիմել է Կապանում գլխավոր հյուպատոսություն բացելու համար, և Հայաստանը սահմանված կարգով, դիտարկելով հնարավոր բոլոր նրբերանգները, տվել է իր դրական եզրակացությունը և համաձայնությունը։ Կդժվարանամ ասել, թե Ռուսաստանը հիմա այդ հյուպատոսության բացման որ փուլում է։ Այնուամենայնիվ, դա իրենց անելիքն է, բայց նրանք ցանկացած փուլում համագործակցում են Հայաստանի համապատասխան գերատեսչությունների հետ»,- նշեց Միրզոյանը։

Նախարարն ընդգծեց, որ տարբեր երկրների կողմից հետաքրքրություն կա Սյունիքի մարզում հյուպատոսություններ բացելու։

«Իրանն արդեն ունի, Ֆրանսիան է հայտարարել նման մտադրության մասին, կան էլի երկրներ, ում հետ այդ խոսակցությունը կա, բայց քանի որ վերջնական պայմանավորվածություններ չկան, չէի ցանկանա այդ երկրները բացահայտել»,- հավելեց Միրզոյանը։

Please enter a valid URL