Հայաստանի վարչապետն այսօր Ազգային ժողովում անդրադարձավ Բրյուսելում հոկտեմբերի վերջին նախատեսվող եռակողմ՝ Միշել-Փաշինյան-Ալիև հանդիպման չեղարկմանը, հայտարարեց՝ ենթադրում է, որ Ադրբեջանի նախագահը չի հաստատել մասնակցությունը։
«Նախատեսված է այդպիսի հանդիպում, բայց հիմա հայտարարությունն ու փաստը այն է, որ հոկտեմբերին դա չի կայանա և ենթադրում եմ՝ պատճառն այն է, որ Ադրբեջանի նախագահը չի հաստատել իր մասնակցությունն այդ հանդիպմանը։ Բայց նաև կան աշխատանքային մանրամասներ, որոնք մենք առաջիկա օրերին Եվրամիության գործընկերներից կփորձենք պարզաբանումներ ստանալ և հասկանալ հետագա անելիքները»,- ասաց Փաշինյանը՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագրից» Ալխաս Ղազարյանի հարցին։
Հշեցնենք, որ Ալիևը Փաշինյանի հետ չհանդիպեց նաև Գրանադայում։