ՌԴ խաղաղապահները չկարողացան կամ չցանկացան ապահովել Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգությունը։ The Wall Street Journal-ին տված հարցազրույցի ընթացքում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Երբ ես խոսում եմ ձախողման մասին, նկատի ունեմ, որ ռուսական խաղաղապահ զորքերը չկարողացան կամ չցանկացան ապահովել Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգությունը», — մասնավորապես նշել է ՀՀ վարչապետը։
Փաշինյանը նաև խոսել է արցախահայության հետագա ճակատագրից՝ կարծիք հայտնելով, որ եթե նրանք «ԼՂ վերադառնալու հնարավորություն կամ ցանկություն չունենան, մենք ամեն ինչ կանենք, որ նրանք մնան ու ստեղծագործեն Հայաստանում»։