ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ամիսներ առաջ Հյուսիսային պողոտայում տեղի ունեցած միջադեպին, որի ժամանակ քաղաքացիներից մեկը նրան անվանել էր «դավաճան», ինչի ի պատասխան՝ պատգամավորն արձագանքել էր՝ «դավաճանը հերդ ու մերդ են, համբալ»:
«Հիմա նայեք՝ թուրք, դավաճանը ով ա, ոնց ա… Դավաճանը նրանք են, որոնք թալանալ են, ոչ մի կոպեկ երկրի բյուջեին գումար չեն տվել, գնացել, արտասահմանում ՀՀ-ի հասցեին վատ բաներ են խոսացել, 30 տարի հետաձգել են ղարաբաղյան խնդիրը՝ մի բանի համար, որ մի քիչ իրանց պայմանները լավացնեն… Էդ փողոցային չնթռլոները, ոչնչությունները… իմ կոշիկի տակը մի միլիոն անգամ երկրին ավելի օգուտ ա տալիս, քան դրանք, որ փողոցում մեկին կամ մյուսին վիրավորում են: Իհարկե ես ավելի քաղաքակիրթ գտնվեցի, կին էր, չվիրավորեցի, չհայհոյեցի՝ տղամարդու պես, իրա ամուսնուն չհայհոյեցի էն ամենավատ ձևով՝ ոնց որ կարաս տղամարդուն… էդ բանը թող վերացնեն»,- լրագրողների հետ զրույցում ասել է ՔՊ-ական պատգամավորը: