Search
Close this search box.

Կլինեն սրացումներ, որոնք կվերածվեն լայնածավալ պատերազմական գործողությունների․ Արման Մելիքյան

«Այն, որ զեկույցում խոսվում է 2018-ին պատերազմական գործողությունների վերսկսման հավանականության մասին, այդ դրույթի դեմ որևէ բան չունեմ ասելու, որովհետև իրապես թե՛ հակամարտության գոտում, թե՛ մեզ հարող տարածաշրջաններում իրավիճակը սրվելու միտումներ ունի, և քանի որ այդ գործընթացները փոխկապակցված են, ուստի հավանական համարում եմ, որ այս տարվա ընթացքում, հատկապես Ադրբեջանում կայանալիք ընտրությունների ֆոնին, կարող են լինել հերթական սրացումներ, որոնք ժամանակի մեջ կարող են վերածվել լայնածավալ պատերազմական գործողությունների»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն Դանիել Քոութսի «Համաշխարհային սպառնալիքների գնահատական» հաշվետվության մեջ ԼՂ խնդրի վերաբերյալ գնահատականներին՝ ասաց ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը:

Խոսելով Ալիևի՝ Զանգեզուրը և Երևանը գրավելու հայտարարության մասին՝ Արմեն Մելիքյանը նշեց, որ հայկական կողմը հոդաբաշխ, քաղաքական արձագանք դրան չտվեց. «Այն, որ ադրբեջանցիների՝ Հայաստան վերադառնալու մասին խոսք է գնում, սա շատ լուրջ, քաղաքական առումով հեռանկարային մոտեցում է, որը գործարկվել է Ադրբեջանի կողմից, և որին մեր իշխանությունները չեն կարողանում համարժեք արձագանքել»:

Please enter a valid URL