Search
Close this search box.

Մանրամասներ՝ կարմրnւկից մшհшցшծ երեխայի մասին

Առողջական խնդիրներ ունեցող և կարմրուկով վարակված երեխայի առողջական վիճակը ժամերի ընթացքում կտրուկ վատացել է։ Հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

«Առողջական ծայրահեղ ծանր վիճակով 1 տարեկան 8 ամսական երեխա է հոսպիտալացվել, ում մոտ ախտորոշվել է կարմրուկ: Փոքրիկն ունեցել է ուղեկցող մի շարք հիվանդություններ: Ժամերի ընթացքում երեխայի առողջական վիճակը կտրուկ վատացել է, որից հետո արձանագրվել է մահ: Փոքրիկը կարմրուկի դեմ պատվաստված չի եղել»,– ասված է գերատեսչության հաղորդագրությունում:

Հոկտեմբերի 25-ի դրությամբ` Հայաստանում գրանցվել է կարմրուկի լաբորատոր հաստատված 471 դեպք: Այս պահին հոսպիտալացված է 4 հիվանդ, որոնց առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության: Վարակվածներից 328-ը երեխաներ են, 143-ը` մեծահասակ: Վարակվածների 93%-ը կարմրուկի դեմ չպատվաստված կամ թերի պատվաստված անձինք են:

Please enter a valid URL