Հայ -ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գծով Ռուսաստանի հատուկ բանագնաց Իգոր Խովաևն այսօր Բաքվում հանդիպել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։
APA գործակալության փոխանցմամբ՝ ադրբեջանական դիվանագիտության ղեկավարը հայտարարել է, որ ներկա պահին «Ադրբեջանի և Հայաստանի միջև կարճ ժամկետում խաղաղ պայմանագիր ստորագրելու իրական շանսեր են առկա»։
Բայրամովը նաև պնդել է, թե ադրբեջանական իշխանությունները բոլոր պայմանները ստեղծել են, որպեսզի Ղարաբաղի հայ բնակիչներն ապրեն «Ադրբեջանի տարածքում, ադրբեջանական օրենսդրության շրջանակներում, որպես երկրի քաղաքացիներ»։ «Այս նպատակով մենք գործի ենք դրել ռեինտեգրացիայի գործընթացին նվիրված հատուկ կայքը», — հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարը։