Search
Close this search box.

Բայրամովը Խովաևին հավաստիացրել է, որ Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ համաձայնության գալու շանսեր կան

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցերով ՌԴ ԱԳ նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևին։

Ինչպես APA-ին հայտնել են ԱԳՆ-ից, հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացի հեռանկարները, տարածաշրջանում տիրող իրավիճակը և վերջին զարգացումները, ինչպես նաև Թեհրանում տարածաշրջանային «3+3» հարթակի շրջանակներում կայացած հանդիպման արդյունքները։

Բայրամովը նշել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև կարճ ժամանակում խաղաղության պայմանագրի շուրջ համաձայնության գալու համար իրական շանսեր կան։

«Նախարարն ընդգծել է, որ ստեղծվել են բոլոր պայմանները, որպեսզի Ղարաբաղի հայ բնակիչները բնակվեն Ադրբեջանի տարածքում՝ Ադրբեջանի օրենսդրության շրջանակներում որպես դրա քաղաքացիներ, և այդ նպատակով բացվել է նրանց վերաինտեգրման պորտալը»,- մեջբերում է լրատվամիջոցը։

Հիշեցնենք, որ «Ղարաբաղի բնակիչները», սա բնիկ հայ բնակչության 100 հազարից ավելին է, լքել են իրենց հայրենիքը՝ սեպտեմբերի 19-20-ի ցեղասպանական գործողություններով ուղեկցվող ագրեսիայից հետո, 44-օրյա պատերազմից հետո մի քանի տասնյակ հազար հայեր չեն վերադարձել իրենց տները։

Please enter a valid URL