Գազայի հատվածի բնակչության շրջանում զոհերի թիվը հասել է 5791-ի: Այս մասին հայտնել է Պաղեստինի առողջապահության նախարարության խոսնակ Աշրաֆ Քադրան, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
«Գազայի հատվածում իսրայելական ագրեսիայի սկզբից ի վեր զոհերի թիվը հասել է 5791-ի, այդ թվում՝ 2360 երեխա, 1292 կին և 295 տարեց: 16297 քաղաքացի վիրավորվել է»,- ասել է նախարարության ներկայացուցիչը։