Search
Close this search box.

Պետդումայի հերթական ապտшկը՝ ՌԴ-ում գտնվող հայերին

Պետդումայի պատգամավորները որոշել են անժամկետ հետաձգել Հայաստանի քաղաքացիների՝ աշխատանքային գործունեություն իրականացնելիս ազգային վարորդական վկայականները ճանաչելու մասին օրինագծի քննարկումը: Այս մասին հայտնել է Պետդումայի մամուլի ծառայությունը։

Կառավարության ներկայացրած օրինագիծը Պետդուման առաջին ընթերցմամբ ընդունել էր 2022 թվականի հունիսին։

Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինն ասել է, որ օրինագծով լրացուցիչ նախապատվություններ են տրվում Հայաստանին, «չնայած հանրապետության ղեկավարությունը որևէ քայլ չի ձեռնարկել ռուսաց լեզվի կարգավիճակի ամրապնդման ուղղությամբ»։

«Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա մենք տեսնում ենք, որ չկա ռուսաց լեզվի կարգավիճակ, վերջին որոշումներն ամենևին ուղղված չեն այս ոլորտում հարաբերությունների զարգացմանը»,- ասել է Վոլոդինը։

Please enter a valid URL