Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը գրեթե կարգավորված է, սակայն կողմերին դեռ սպասվում են հարաբերությունների կարգավորման գործնական քայլեր։ Այս մասին «3+3» ձևաչափով նախարարական հանդիպումից հետո հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Հակամարտությունը մեծ հաշվով կարգավորվել է։ Երկու կողմերն էլ համաձայնել են, որ Ղարաբաղը պատկանում է Ադրբեջանին, իսկ դա գլխավոր չլուծված խնդիրն էր։ Այժմ Բաքուն և Երևանը պետք է քայլեր ձեռնարկեն խաղաղության պայմանագրի նախապատրաստման, սահմանների դելիմիտացիայի և տրանսպորտային կապերի հաստատման ուղղությամբ»,- նրա խոսքը մեջբերում է ТАСС-ը։