Ըստ երևույթին, Ադրբեջանը սկսել է միջազգայնորեն ճանաչված ՀՀ անբաժանելի մաս կազմող Արծվաշենի քարտեզի «խմբագրումը»:
Ուրեմն, google-ի որոշ քարտեզներում Արծվաշենի տարածքում գազարագույնով ընդգծվել է ևս մեկ` Արծվաշենից շուրջ 3-4 անգամ փոքր տարածք: Ընդ որում, ընդգծված տարածքից դուրս է մնացել Արծվաշենի հայտնի լիճը:
Ընդգծման ձևաչափը տարօրինակ է, նշանակությունը` բացատրելի. Ադրբեջանը google-ի օգնությամբ փորձում է փոքրացնել Արծվաշենի և, հետևաբար` ՀՀ միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքը:
ՀԳ. Արծվաշենը զբաղեցնում է 40 կմ2 տարածք: Քարտեզում ընդգծված տարածքի մակերեսը հազիվ 10 կմ2 կազմի:
Իրավապաշտպան Կարեն Հեքիմյանի էջից