Search
Close this search box.

Թեհրանում ընթանում է «3+3» ձևաչափով հանդիպումը

Իրանի արտաքին գործերի նախարարությունում տեղի է ունեցել «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների հանդիպումը, որը կազմակերպել էր Թեհրանը, հայտնում է IRNA-ն։

Մեկնարկել է Կովկասի վերափոխմանը նվիրված «3+3» ֆորումի արտգործնախարարների հանդիպումը, որը կազմակերպել է Թեհրանը, որին մասնակցում են Իրանի, Ռուսաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարները։

Հանդիպումն անցկացվում է «Նոր աշխարհ, համագործակցություն և առաջընթաց Հարավային Կովկասում» կարգախոսով։

Հաշվի առնելով տարածաշրջանում տեղի ունեցած փոփոխությունները «3+3» ձևաչափով, հանդիպմանը կքննարկվեն հարավկովկասյան տարածաշրջանի խնդիրներն ու տարածաշրջանային համագործակցության զարգացման ուղիները (քաղաքական, տնտեսական, անվտանգության, տարանցիկ, էներգետիկ և այլն), ինչպես նաև խաղաղության հարցերը, բանակցությունները Ադրբեջանի և Հայաստանի միջև:

Նշենք, որ Վրաստանը պաշտոնապես հրաժարվել է մասնակցել այս ձեւաչափով հանդիպմանը։

Please enter a valid URL