Search
Close this search box.

Թեհրանում «3+3» ձևաչափով հանդիպման օրակարգում է տարածաշրջանային կայունության, խաղաղության և անվտանգության ամրապնդումը. ՌԴ-ում Իրանի դեսպան

Թեհրանում այսօր «3+3» ձևաչափով կայանալիք հանդիպման օրակարգում է տարածաշրջանային կայունության, խաղաղության և անվտանգության ամրապնդումը։

Այս մասին հայտարարել է ՌԴ-ում Թեհրանի դեսպան Քազեմ Ջալալին՝ անդրադառնալով Իրանի Իսլամական Հանրապետության հարևանության քաղաքականությանը, գրում է mehrnews.com-ը ։

Այդ հարցերը կարող են բանակցվել և լուծվել տարածաշրջանի երկրների համագործակցությամբ ու փոխգործակցությամբ և առանց արտաքին դերակատարների ներգրավման, ընդգծել է Իրանի դեսպանը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ հոկտեմբերի 23-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն իրանական կողմի հրավերով Թեհրանում կմասնակցի տարածաշրջանային խորհրդակցական հարթակի («3+3») հանդիպմանը:

Հայաստանի, Իրանի, Ռուսաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարները հոկտեմբերի 23-ին Թեհրանում հանդիպելու են «3+3» ձևաչափի շրջանակում`քննարկելու հարավկովկասյան տարածաշրջանի խնդիրները և փորձելու ընդլայնել տարածաշրջանային համագործակցությունը (քաղաքական, տնտեսական, անվտանգության, տարանցիկ, էներգետիկ և այլն հարցերի շուրջ):

Please enter a valid URL