ՀՀ ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է, որ սահմանին իրավիճակը հարաբերականորեն կայուն է: Հարցին՝ մեկնարկել են թուրք-ադրբեջանական զորավարժությունները, արդյո՞ք դրանք սպառնալիք չեն ՀՀ-ի համար, ասել է. «Մեր տեղեկատվական ծառայության հաղորդագրություններով ամեն ինչ տալիս ենք՝ սկսած խախտումներից, վերջացրած ապակայունացնող քայլերից, մյուս հանգամանքները ևս»: