Search
Close this search box.

Եկեք այնպես անենք, որ մեկ տարի հետո գրեթե բոլոր մանկապարտեզներում այս հնարավորությունը ստեղծենք

Մեզ համար առաջնահերթ է, որ ծնողները հնարավորություն ունենան երեխային երկարօրյա թողնել մանկապարտեզում: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 23-ին, Երեւանի քաղաքապետարանի գործակարգավորական նիստի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Այն ծնողները, ովքեր աշխատում են, պետք է հնարավորություն ունենան երեխային երկարօրյա թողնել մանկապարտեզում. եկեք այնպես անենք, որ մեկ տարի հետո գրեթե բոլոր մանկապարտեզներում այս հնարավորությունը ստեղծենք»,-ասաց նա:

Զեկուցվեց, որ 162-ից 85 մանկապարտեզներում են գործում երկարօրյա խմբեր, մանկապարտեզ հաճախող 26 500 երեխայից 1 000-ն են օգտվում երկարօրյա խմբակներից։

«Հաջորդ տարի, վստահաբար, կկարողանանք այնպես կազմակերպել, որ գրեթե 100 տոկոսում այս ծառայությունն ունենանք», — ավելեց Ավինյանը։

Please enter a valid URL