Search
Close this search box.

Սեպտեմբերի 20-ից ձերբակալվել են հավաքի 529 մասնակից, 37-ը՝ կալանավորված են, 17-ի տեսակցությունները արգելված. Վարդանյան

Ցույցերի հետևանքով այս պահի դրությամբ վեց տասնյակից ավելի անձանց ներկայացված են մեղադրանքներ, որոնցից 5-ի նկատմամբ կիրառվել է տնային կալանք, 37-ը կալանավորված են 20 օրից մինչև 2 ամիս ժամանակով, որոնցից 17-ի հետ տեսակցությունները արգելվել են: Այս մասին իր ֆեյսբուքյանէջում գրել է պատգամավոր Քրիստինե Վարդանյանը՝ հրապարակելով ՆԳՆ ուղարկված իր հարցման պատասխանը:

«Փորձ է արվում երկրում համատարած դարձնել վախի մթնոլորտը։ Որպեսզի պատկերացնեք առկա բռնաճնշումների մասշտաբները։

Սեպտեմբերի 22-ին հարցում եմ ուղարկել Ներքին գործերի նախարարություն, որպեսզի պատկերացում ունենանք բռնաճնշումների մասշտաբների և մարդկանց ստացած վնասվածքների մասին։

Անցած շաբաթվա ընթացքում որպես հարցման պատասխան ստացել եմ հետևյալ պատկերը։

«2023 թ․ սեպտեմբերի 20-ից սկսած Հայաստանի Հանրապետության տարածքում ձերբակալման են ենթարկվել հավաքի 529 մասնակից։ Մարմնական վնասվածքներ արձանագրվել են 6 անձի մոտ, որոնցից 3-ը մարմնական վնասվածքով դիմել են հիվանդանոց, 2 անձ ներկայացրել են հաղորդումներ, իսկ 1 անձի մոտ արձանագրվել է ձեռնաշղթայի կիրառման հետևանքով առաջացած մարմնական վնասվածք»

Հ․ Ցույցերի հետևանքով այս պահի դրությամբ վեց տասնյակից ավելի անձանց ներկայացված են մեղադրանքներ, որոնցից 5-ի նկատմամբ կիրառվել է տնային կալանք, 37-ը կալանավորված են 20 օրից մինչև 2 ամիս ժամանակով, որոնցից 17-ի հետ տեսակցությունները արգելվել են:

Ավելի վաղ ապօրինի կալանավորվել են քաղաքական, հասարակական գործիչներ, որոնց նկատմամբ ապօրինի կալանքի ժամկետներն անընդհատ երկարաձգվում են:

Բոլոր մարդկանց իրավունքների պաշտպանությամբ զբաղված են նվիրյալ փաստաբանները և ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները»:

Please enter a valid URL