Search
Close this search box.

«Բա ասում եք՝ «նախկիններն են տվել»»․ Արշակ Աբրահամյան

Վերլուծաբան, հասարակական-քաղաքական գործիչ Արշակ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել՝ գրելով․ «Բա ասում եք «նախկիններն են տվել»…
Մի հատ որ խնդրեմ կասե՞ք՝ եթե նախկիններն էին տվել, ապա ինչո՞ւ են ադրբեջանական դրոշները նոր հայտնվում Արցախի նախագահականի վրա…
Հաաա, երևի էսա կասեք՝ նախագահներ Սարգսյանն ու Քոչարյանը ձեր փրգիչ նիգոլի նման խելացի և կրթված չէին, դե մարդիկ տառերը չէին ճանաչում (կամ էլ երգիրը նենց էին թալանել, որ մի հատ գրիչ չկար), որ գնային կապիտուլյացիա ստորագրեին…եկավ ձեր իմաստուն, մոմի նման արդար նիգոլը ու Արցախը հանձնեց, որ դուք հանգիստ աբրեք։
Շատ մի ուրախացեք, նման տեմպերով շարունակվելու պարագայում այս դրոշները հայտնվելու են նաև Հայաստանի այն 8 գյուղերի գյուղապետարանների վրա, որոնք ձեր փրգիչը պատրաստվում է հանձնել որպես «անկլավ»։
Հ.Գ. Հազարավոր զոհերն էին ափսոս…»։

Please enter a valid URL