Search
Close this search box.

Արարատի մարզում 20-ամյա մայրը տղա երեխա է լույս աշխարհ բերել, ապա հրաժարվել նրա խնամքից և հեռացել հիվանդանոցից

Հոկտեմբերի 20-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Հայտնում է shamshyan.com-ը:

ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արարատի մարզային վարչությունում և Ոստիկանության Արարատի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ այդ օրը «Վեդիի» ծննդատանը երեխա է ծնվել, ում մայրը, երեխային թողնելով հիվանդանոցում, հեռացել է՝ ասելով, որ ինքը հրաժարվում է երեխայից:

Ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 12:00-ի սահմաններում, Արարատի մարզի գյուղերից մեկի բնակիչ, 20-ամյա Ս. Ս.-ն Վեդիի ծննդատանը տղա երեխա է ծննդաբերել և հրաժարվել երեխայի խնամքի պարտականությունը կատարելուց՝ երեխային թողնելով ծննդատանը ու հեռացել է այնտեղից:

Դեպքի փաստով Ոստիկանության Արարատի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին:Գ. Շամշյանի տեղեկություններով, ոստիկանները ճշտել են մոր բնակության վայրը և ձեռնարկում են միջոցառումներ՝ նրան հայտնաբերելու և քննչական բաժին ներկայացնելու համար:

Please enter a valid URL