Ադրբեջանում այսօր արդեն երկու երկրաշարժ է տեղի ունեցել: Այդ մասին հայտնում են Ադրբեջանի ԶԼՄ-ները` հղում անելով այդ երկրի Սեյսմոլոգիական ծառայությանը:
Տեղական ժամանակով ժամը 06:09-ին երկրաշարժ է գրանցվել` Կասպից ծովում 3,3 մագնիտուդ ուժգնությամբ, որի խորությունը գտնվել է 62 կմ խորության վրա:
Իսկ առաջին երկրաշարժն արձանագրվել է տեղական ժամանակով ժամը 00:58-ին`Մասալլիում, որի ուժգնությունը կազմել է 3,5 մագնիտուդ:
«Երկրաշարժի հետազոտությունների բյուրոյի տվյալներով՝ երկրաշարժը գրանցվել է Մասալլի շրջանում՝ Լենքորան կայարանից 29 կմ հյուսիս»,-նշվում է հաղորդագրության մեջ: