Ֆրանսիայի ՊՆ ղեկավար Սեբաստիան Լըկորնյուն ասել է, որ Փարիզը և Երևանը կիրակի օրը կձևակերպեն ֆրանսիական սպառազինությունների մատակարարման մասին համաձայնագրեր: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Ֆրանսիական պաշտպանական գերատեսչության ղեկավարը մասնավորապես նշել է, որ սպառազինությունը հիմնականում կլինի հակաօդային պաշտպանության ոլորտի շրջանակում։