Օրենբուրգում ավարտվել է Ռուսաստանի սամբոյի մինչև 21 տարեկանների առաջնությունը։
Մրցաշարում առաջին տեղը զբաղեցրել է Ադիգեայում բնակվող Վարդգես Հակոբյանը, այս մասին հայտնում է «Սովետսկայա Ադիգեան»։ Սամբոյի մարզական պատրաստվածության կենտրոնի սանը ոսկե մեդալ է նվաճել ամենահեղինակավոր քաշային կարգում` +100 կգ։
Մրցումներն անցկացվել են Եվրոպայի և Աշխարհի առաջնությունների նախընտրական փուլի շրջանակում։
Հայ մարզիկն ազգային հավաքականի կազմում Ռուսաստանը կներկայացնի Աշխարհի առաջնությունում, որն այս տարվա հոկտեմբերին անցկացվելու է Վրաստանում։