Search
Close this search box.

Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է առաջիկա հինգ օրերի եղանակի կանխատեսումը։

Երևան քաղաքում`

Հոկտեմբերի 21-ի և 25-ի ցերեկը, 22-23-ին, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 24-ին և 25-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև հնարավոր է նաև մառախուղ։

 

Հանրապետության տարածքում`

Հոկտեմբերի 21-ի և 25-ի ցերեկը, 22-23-ին, 26-ին, սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 24-ին  և  25-ի գիշերը առանձին շրջաններում, սպասվում են  կարճատև անձրև, հնարավոր է նաև մառախուղ։ Քամին՝ արևմտյան 2-4 մ/վրկ, 25-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 16-19 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանն հոկտեմբերի 21-23-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։

Please enter a valid URL