Search
Close this search box.

Հայտնի են` ովքեր կնշանակվեն Երևանի քաղաքապետի տեղակալներ և առաջին տեղակալ

Հոկտեմբերի 26-ին կգումարվի Երևանի ավագանու արտահերթ նիստ: Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրությունից:

«Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասով, Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի հունիսի 18-ի N1-Ն որոշման հավելվածի 73-րդ կետով, Երևանի քաղաքապետի 2023 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ 3380-Ա որոշմամբ. 1. 2023 թվականի հոկտեմբերի 26-ին՝ ժամը 10.00-ին, գումարել Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի ավագանու արտահերթ նիստ»:

Արտահերթ նիստի օրակարգի մասին հայտարարության համաձայն ` քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնին հավակնում է ՔՊ վարչության անդամ, ԱԻ նախկին նախարար Արմեն Փամբուխչյանը, իսկ քաղաքապետի տեղակալների կառաջադրվեն ՔՊ-ական Լևոն Հովհաննիսյանը, Սուրեն Գրիգորյանը և «Հանրապետություն» կուսակցության անդամ Սարգիս Մադաթյանը:

Please enter a valid URL