Search
Close this search box.

«Փաստ». Առաջին քայլով պետք է դիմել ճանապարհային ոստիկանություն

«Փաստ» օրաթերթը գրում է. «Այս օրերին ակտիվորեն քննարկվեցին տեղեկությունները, թե բռնի տեղահանված արցախցի մեր հայրենակիցներին պարեկները տուգանում են վարորդական իրավունքի վկայական կամ ԱՊՊԱ չունենալու համար:

Ընդհանրապես, այս ընթացքում մենք քանիցս տեղեկություններ ենք ստացել, որ արցախցիները, ի թիվս բազմաթիվ այլ խնդիրների, խոչընդոտների են հանդիպում նաև վարորդական իրավունքների հետ կապված: Ոմանք իրենց վկայականները թողել են Արցախում, ոմանք կորցրել են դրանք բռնագաղթի ժամանակ, ոմանց պարագայում լրացել է վկայականի վավերականության ժամկետը:

Ի՞նչ պետք է անեն նման պարագայում արցախցիները, արդյո՞ք համապատասխան բազան առկա է: Այս հարցերի հետ կապված «Փաստը» մեկնաբանություն խնդրեց ՆԳՆ Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից: «Առաջին քայլով վարորդները պետք է դիմեն ճանապարհային ոստիկանություն: Տեղյակ ենք, որ արդեն իսկ դիմում են: Տեղում նրանց արդեն կուղղորդեն, թե ինչ պետք է անել, և կտան մեր քաղաքացիներին հուզող բոլոր հարցերի պատասխանները»,-նշեցին վարչությունից»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Please enter a valid URL