Search
Close this search box.

«Հրապարակ». Սամվել Շահրամանյանի դեմ բողոքի ակցիայի մասին Սամվել Բաբայանի թիմակիցները նախապես տեղեկացված են եղել

«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանում Արցախի ներկայացուցչության եւ հատկապես նախագահ Սամվել Շահրամանյանի դեմ երեկ տեղի ունեցած բողոքի ակցիայի մասին Սամվել Բաբայանի թիմակիցները նախապես տեղեկացված են եղել։

Դրա մասին է վկայում այն, որ նախօրեին ԱԺ նախագահի պաշտոնակատար, փոխխոսնակ Գագիկ Բաղունցը, ով Բաբայանի կուսակիցն է, Արցախի ներկայացուցչություն է հրավիրել Արցախի ԱԺ խմբակցությունների ղեկավարներին, Սամվել Շահրամանյանին եւ պետնախարար Արթուր Հարությունյանին՝ ասելով, որ մի խումբ արցախցիներ հանդիպում են խնդրել՝ քննարկելու հետագա անելիքները։

Բաբայանի «Միասնական հայրենիք» կուսակցության խմբակցության ղեկավար Մարսել Պետրոսյանը մեզ հետ զրույցում չհերքեց այս փաստը՝ դժգոհելով, որ խմբակցության ղեկավարներից միայն ինքն է ներկա եղել։ Բանն այն է, որ մյուսները տարբեր աղբյուրներից տեղեկացել են, թե ինչ կինո է իրենց սպասվում, եւ չեն եկել»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Please enter a valid URL