Search
Close this search box.

Բաքուն կարող է մոտ ժամանակներս հարձակվել Հայաստանի տարածքի վրա․ ինչ է պատրաստվում անել ԵՄ-ն

Եվրամիությունը կարող է ընդլայնել իր դիտորդական առաքելությունը Հայաստանում` ի պատասխան Ադրբեջանի կողմից երկրի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության նկատմամբ սպառնալիքների: 

Այս մասին Բրյուսելում լրագրողներին հայտնել է ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչը։

«Մենք նախագահ Ալիևին հստակ ասել ենք, որ մտահոգված ենք Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խախտման ցանկացած փորձով։ Մեր առաքելությունը կամրապնդվի։ 

Դա այն է, ինչ մենք ասում ենք Բաքվին»,- ասել է նա՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե արդյոք ԵՄ-ն չի վախենում, որ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական գործողություններին թույլ արձագանքի պատճառով Բաքուն կարող է մոտ ժամանակներս հարձակվել Հայաստանի տարածքի վրա։

Please enter a valid URL