Խելամիտները գիտեն, որ Արցախը հանձնելը պլան է եղել: Այս մասին գրում է Հովհաննես Իշխանյանը
Այս պլանի մեջ է եղել նիկոլներին Հայաստանում իշխանության բերելը, այդ պլանի մեջ է եղել Սամվել Բաբայանին Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար նշանակելը, այդ պլանին չի խանգարել, իսկ ապա օժանդակել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, այդ պլանի մաս է եղել Արցախն ազատագրած գեներալներին, քաղաքական գործիչներին վարկաբեկելը, այդ պլանի մեջ է եղել հայ-ռուսական, հայ-իրանական, հայ-չինական, հայ-արաբական հարաբերությունները փչացնելը, այդ պլանի մեջ է եղել 30 տարվա բանակցությունները տապալելը, այդ պլանի մեջ է եղել 5000 հոգի սպանելը:
Եվ դա է Հայաստանի դեմ դավաճանությունը, և այդ դավաճանությունը անպատիժ թողնելու համար դավաճաններն անելու են ամեն ինչ, որ էս սարսափելի պլանն իրականացնողների հանդեպ ատելությունը մեղմվի, ուղղվի ուրիշների վրա, քանի որ պլանը դեռ ավարտված չի, արանքում Սյունիքը կա:
Քանի որ դերակատարները շատացել են, մեզ սպասվում են ավելի մեծ պառակտումներ, եթե անընդհատ չհիշենք, որ Արցախի ցեղասպանությունը պլան էր և մեր խնդիրն այդ պլանը կանգնեցնելն է: