Search
Close this search box.

Սամվել Բաբայանը պրոֆեսիոնալ բլեֆչի է 

Այսօր Արցախի ներկայացուցչության դիմաց արցախցիների մի խումբ բողոքի ակցիա էին անում: Նրանցից մի քանիսն անգամ բախումներ հրահրեցին, հարձակվեցին Շահրամանյանի աշխատակազմի ղեկավարի ու Կարեն Շահրամանյանի վրա ու ծեծի ենթարկեցին նրան։ Կարմիր բերետավորները, որոնք սովորաբար բռնի ուժ են գործադրում ցուցարարների նկատմամբ, այս պարագայում բավականին կիրթ էին իրենց պահում և մեղմ: Ակնհայտ էր, որ նրանց հրահանգվել է չմիջամտել: Եվ պարզ է, որ ակցիան կազմակերպվել է ՀՀ իշխանությունների կողմից: Արցախի նախկին նախագահի հատուկ հանձնարարությունների ներկայացուցիչ Վահան Բադասյանը «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ ենթադրում է, որ այսօրվա ակցիան ուղղորդված է:

«Ես միշտ անկեղծ եմ խոսում, ես միանշանակ կասկածում եմ, որ ուղղորդված էր ցույցը Բաբայան Սամվելի կողմից։ Նպատակը քաոս հրահրելն է ու իշխանություն ձեռք բերելը, որ ինչ-որ կառույց ստեղծվի`ինքը լինի այդ կառույցի ղեկավարը: Այսինքն ինքը ցանկացած գնով ուզում է ղեկավար լինել: Ինքը ղեկավարի հատկություններ չունի` ինքը պրոֆեսիոնալ բլեֆչի է, առաջնորդ լինել չի կարող։ Ինքն առաջնորդի հատկություններ չունի ու երբեք էլ չի կարող ունենալ», ասաց վերջինս։

Բադասյանը կարծում է, որ Բաբայանը այդպիսով ուզում է Նիկոլի հավանությանն արժանանալ։ 

Անդրադառնալով Արցախի վերջին նախագահ Սամվել Շահրամանյանին, Բադասյանը նշում է, որ քավության նոխազ են փորձում դարձնել մի մարդու, ով ընդամենը տասը օր է ղեկավարել` աղետը աղետի հետեւից։

«Այդտեղ հավաքվածները ինչ պատասխան են ուզեցել ստանալ, ինչ են ուզել եւ ինչու են հավաքվել նախ այնտեղ։ Հիմա բոլոր արցախցիները տեղավորվելու խնդիր, պրոբլեմներ ունեն, սոցիալական խնդիրներ ունեն։Միթե նրանք այդքան անձնազոհ են, եթե այդքան անձնազոհ են,ինչու իրենք այն ժամանակ չեն պայքարել, չեն կռվել», ասաց Բադասյանը։

Նա շեշտեց, որ որոշ մարդիկ նեղ անձնական շահերից ելնելով սեպարատիստ քաղաքականություն են վարում, ինչի նպատակը այս քաոսին մեկ այլ քաոս ավելացնելն է։ 

«Քաոսը իրեն էությունն է, քաոսը հոգեհարազատ է իրենց», եզրափակեց Բադասյանը։

Please enter a valid URL