Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ անօրինական միգրացիան նվազեցնելու նպատակով գերմանական իշխանությունները ստիպված կլինեն զանգվածաբար արտաքսել նրանց, որոնք Գերմանիայում մնալու իրավունք չունեն․ այս մասին նա հայտնել է Der Spiegel ամսագրին տված հարցազրույցում։
Գերմանիայի կառավարության ղեկավարը նշել է, որ անօրինական միգրացիան կարելի է սահմանափակել՝ օգտագործելով միջոցառումների համալիր փաթեթը․ «Ես դեռ չեմ նշել մեկ կարևոր միջոց. մենք պետք է, ի վերջո, զանգվածաբար արտաքսենք նրանց, որոնք իրավունք չունեն մնալու Գերմանիայում», — ասել է Շոլցը:
Միաժամանակ, նա հիշեցրել է, որ Գերմանիայի իշխանությունները ներկայումս ուժեղացրել են հսկողությունը հարևան երկրների հետ սահմաններին և այդ մասին տեղեկացրել Բրյուսելին։