Հայաստանի և Ադրբեջանի` միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը որևէ կերպ չպետք է ոտնահարեր Լեռնային Ղարաբաղում հայերի անվտանգության և իրավունքների երաշխավորման գործընթացը, ինչն Ադրբեջանի խաթարվեց ագրեսիայի կիրառմամբ։
Լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՀՀ արտգործնախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։
Նա շեշտեց` տեղի ունեցած ագրեսիան որևէ կերպ ու որևէ կողմից չպետք է ու չի կարող արդարացվել։
Անդրադառնալով այն հարցին, թե ի՞նչ կլինի, եթե մի քանի հազար հայ որոշի վերադառնալ Արցախ, արդյոք դա հայկական կողմի համար ձեռնտու կլինի, թե օտարների` օրինակ, Ռուսաստանի համար լինի հիմք ԼՂ-ում խաղաղապահների ներկայության համար, Ադրբեջանին էլ հնարավորություն տա աշխարհին ցույց տալու, թե էթնիկ զտումներ չկան։
«Ակնհայտ է, որ հայերի` Լեռնային Ղարաբաղ վերադարձի համար հստակ անվտանգության և իրավունքների երաշխիքներ են անհրաժեշտ, որովհետև հարց կա` մարդիկ ինչու՞ լքեցին իրենց տները, իրենց հայրենիքը։ Լքեցին Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի արդյունքում և, ըստ էության, ԼՂ-ում էթնիկ զտում տեղի ունեցավ»,-ասաց Կոստանյանը։
Նա շեշտեց` հայերի վերադարձի իրավունքի ապահովումը ոչ միայն Հայաստանի Հանրապետության կառավարության, այլև ընդհանրապես միջազգային հանրության և, մասնավորապես, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պարտականությունների մեջ պետք է լինի։