Երևանի քրեակամ դատարանում այսօր կայացված դատական նիստի ընթացքում դատախազը միջնորդել է 5 տարի ազատազրկման դատապարտել Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանին: Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը:
Հիշեցնենք, որ «Իզմիրլյան բժշկական կենտրոն» ՓԲԸ գործադիր տնօրեն, պատգամավոր Արմեն Չարչյանն, ըստ մեղադրանքի, օգտագործելով նույն բժշկական կենտրոնի աշխատակիցների՝ իրենց ծառայողական կախվածության հանգամանքը, վերջիններիս հարկադրել է մասնակցել 2021թ. հունիսի 20-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին, չքվեարկել «Քաղաքացիական պայմանագիր՚» կուսակցության օգտին, և քվեարկել «Հայաստան» դաշինքի օգտին: Չարչյանը մեղադրանքը չի ընդունում: