Search
Close this search box.

Վերջին մեկ շաբաթում 80 արցախցի է առողջացումով դուրս գրվել․ փոխնախարար

Արցախում տեղի ունեցած բենզինի պայթյունի և ռազմական գործողությունների հետևանքով տուժած 167 քաղաքացի դեռևս շարունակում է իր ստացիոնար բուժումը, որոնցից 26-ի վիճակը գտնվում է ծանր, իսկ 10-ին՝ ծայրահեղ ծանր։

Այս մասին Կառավարության «Հումանիտար կենտրոնի» ճեպազրույցի ժամանակ հայտնեց Առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանը։

Փոխնախարարը մանրամասնեց, որ վերջին 1 շաբաթվա ընթացքում է հիվանդանոցներից առողջացումով 80 բուժառու դուրս է գրվել։

Միևնույն ժամանակ նաև հավելել, որ 19 արցախցի էլ շարունակում է բուժումը արտասահմանյան բուժհաստատություններում։

Բռնի տեղահանված մեր հայրենակիցների ընտանիքում 72 երեխա է ծնվել։

«Առ այսօր բժշկական կենտրոններում հաշվառվել են 38,102 պացիենտ։ Բացի անհատական այցերի միջոցով գրանցումներ կատարելուց, գրանցումները կատարվում են նաև մոբիլ թիմերի միջոցով»,- մանրամասնեց նա։

Please enter a valid URL