Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան էջում գրում է.
Ամեն ինչ կորցրած արցախցիներին պարեկները 100 հազար դրամ տուգանում են՝ ԱՊՊԱ պայմանագիր չունենալու պատճառով։
«Արդեն երրորդ ահազանգն եմ ստանում այն մասին, որ ամեն ինչ կորցրած արցախցիներին պարեկները 100 հազար դրամ տուգանում են՝ ԱՊՊԱ պայմանագիր չունենալու պատճառով»,-գրել է Մելիքյանը։
Պարզաբանություն ստանալու համար դիմեցինք Ոստիկանության լրատվության բաժին, այնտեղից հորդորեցին գրավոր հարցում անել: