Search
Close this search box.

«Ինչո՞ւ է Ձեր երեխան որոշել արտասահմանում սովորել». լրագրողները՝ նախարարին

Կառավարության նիստից հետո լրագրողները ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանից հետաքրքրվել են՝ ինչո՞ւ է զավակներից մեկը որոշել կրթություն ստանալ արտասահմանում: «Իմ երեխաների կրթության իրավունքն ու իրենց անձնական որոշումների իրավունքը ոչ ոք չի կարող վիճարկել: Դուք մտնում եք անձնական տիրույթ, որի իրավունքը չունեք»,- նշել է նախարարը: Լրագրողի դիտարկմանը՝ դա անձնական տիրույթ չէ, այլ խնդիր, որ Կրթության նախարարի զավակներից մեկը նախընտրել է ուսումը շարունակել ոչ թե ՀՀ կրթական համակարգում, այլ դրսում, ասել է. «Իմ երեխաները, ինչպես ցանկացած քաղաքացու երեխաներ, ազատ են՝ որոշելու՝ որտեղ կրթությունը շարունակել»:

Please enter a valid URL