Search
Close this search box.

«Հորդորում եմ ինձ անպայման դատի տալ. լիքը բաներ ենք բացելու». Թաթուլ Հակոբյան

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ի պատասխան իմ ընկերների և հետևողների՝ Արցախում Երևանի որոշ շրջանակների կողմից իրականացված հեղաշրջմանը մասնակից, ԱԺ պատգամավորի հայտարարությանը, որ ինձ դատի է տալու:

Անհամբեր սպասում եմ այդ դատական գործընթացին և հորդորում եմ հետ չկանգնել և ինձ անպայման դատի տալ:
Այդ դատավարությունը վերածվելու է Արցախում հանցավոր հեղաշրջման մի քանի մասնակիցների և Արցախի լուծարումը ստորագրողների դեմ աղմկացուցիչ բացահայտումների:
Լիքը բաներ ենք բացելու, լիքը բաներ:

Ու նաև, ես չեմ պատասխանելու ՀՀ նախկին նախագահներից մեկի շրջապատի կողմից հովանավորվող լրատվամիջոցների և լրագրողների՝ իմ հասցեին հնչող ստոր բամբասանքներին:
Իմ սկզբունքն է՝ չգրել իմ գործընկեր լրագրողների դեմ»:

Please enter a valid URL