Search
Close this search box.

Հնարավոր չէ՞ հարցը լուծել. Փաշինյանի հանձնարարականը

Պետք է նվազագույնի հասցնել, չեմ ասում զրոյացնել, կանխիկով գործարքները, որովհետեւ դա մեր քաղաքականությունն է եւ նաեւ թափանցիկության խնդիր կա: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 19-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նրան, որ 75 տարեկանից բարձր տարիք ունեցողները, նաեւ 1-ին եւ 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցողները կենսաթոշակները եւ այլ օգնությունները կարող են ստանալ նաեւ կանխիկ:

«Եթե մարդը ֆիզիկական կամ այլ սահմանափակումներ ունի, իսկ որտեղի՞ց երաշխիքը, որ այդ ամբողջ գումարը հասնում է իրեն: Այսինքն մենք բանկային քարտ պետք է իր համար թողարկենք, մենք փողը փոխանցեցինք, գումարն իր մոտ է: Եթե մարդն ի վիճակի չէ առեւտուր անելու, փողը պետք է տա ուրիշին, որ իր համար առեւտուր անի, նույն տրամաբանությամբ քարտը թող տա այն մարդուն, որին վստահում է: փաստորեն մենք զրկում ենք անձին հետվճարի համակարգից օգտվելուց: Բոլորին բանկային քարտեր հանեք:

Ներողություն համեմատության համար, կարող է տարիքով մարդ է, տեսողության հետ խնդիր ունի, 1000 դրամը 10 000 դրամից դժվար է տարբերակում: Այդ մարդկանց հարցը ո՞նց ենք լուծում: Բոլորին բանկային քարտերով տվեք»,-ասաց նա:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը խոստացավ այդ հարցին անդրադառնալ եւ լուծում տալ:

Please enter a valid URL