Search
Close this search box.

Ինչ եղանակ է կանխատեսում Գագիկ Սուրենյանը

Այսօր Հայաստանի շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ և մառախուղ, առանձին լեռնային շրջաններում` թաց ձյան տեսքով։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Առանձին վայրերում տեղումները կլինեն ինտենսիվ։ Հոկտեմբերի 20-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Օրվա ընթացքում օդի ջերմաստիճանը կշարունակի նվազել 5-7, իսկ գիշերը` 6-10 աստիճանով։

Այսօր անձրև կգա նաև Երևանում։ Ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի 15-17, գիշերը` 5-7 աստիճան տաքություն։

Please enter a valid URL