Search
Close this search box.

«Նախագահները թող զենք վերցնեին, կռվեին, չգիտեի՞ն, որ գերեվшրվելու են». Արցախի ՊԲ նախկին հրամանատար

Արցախն ու Հայաստանը երեք տարի ժամանակ ունեին պատրաստվելու համար։ 1988-91 թվականներին էլ ենք վատ վիճակում եղել․ զենք չկար, փամփուշտ չկար, հիմա չգիտեմ՝ ինչից էին վախենում, զոհերից չպետք է վեախենալ, ոչ մեկ մեր փոխարեն չէր կռվելու։ Արցախի նոր նախագահը, թե ինչ կարող էր անել, չի արել, չեմ կարող ասել, թող խոսի, իմանանք, բայց այդ ստորագրությունը ճնշման տակ է եղել, իրավական հիմք չունի, օրենքը նման բան թույլ չի տալիս։ Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ նշել է Արցախի ՊԲ նախկին հրամանատար Արկադի Կարապետյանը։

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից Արցախի նախագահների գերեվարումներին՝ Կարապետյանը նշել է, որ Ալիևը վերականգնեց իր արժանապատվությունը, հիմա մենք պետք է վերականգնենք մերը, ով պատվազուրկ է ապրում, չի կարող ինքնիշխան լինել։ «Նախագահություն որ ստանձնում էին, չէի՞ն մտածում ինչ պատասխանատվություն էին վերցնում, ազգի ճակատագրի հետ գործ ունեին, թող չհանձնվեին, թող պայթեցնեին, բա ազգ էին ներկայացնում, հեքիաթներ էին պատմում, որ սենց տղերք են։ Թող զենք վերցնեին, կռվեին, նախագահ չեն ծնվել, եթե վիրավոր լինեին, հանձնվելը կհասկանայինք, հիմա չեմ պատկերացնում, միամի՞տ էին այդքան, չգիտեի՞ն, որ գերեվարվելու են»,- ավելացրել է նա։

Please enter a valid URL