Արցախցի Դավիթ Մինասյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում դժգոհում է՝ պետութունը խոստացած 50 հազարական դրամները չի տրամադրում։ Երևանում իր մեծ ընտանիքը բաժան-բաժան է եղել, ստացած 100 հազար դրամին կարողացել է մի քիչ ավելացնել ու մեկ սենյակ վարձել։ Մայրը, քույրը, ինքն ու եղբայրները ընտանիքները հիմա տարբեր տեղերում են։
Դավիթն ասում է՝ դեռ չի կարողանում աշխատել, քանի որ անհրաժեշտ բոլոր գործիքները՝ մոտ 1.5 մլն դրամ արժողությամբ, թողել է Արցախում, նաև հոգեբանորեն պատրաստ չէ։ Այն, ինչ տեսել է Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոցում կամավորության օրերին, իրեն հանգիստ չի տալիս։
«Այսօր ինձ գործ էին առաջարկում, բայց գործիքները չունեմ, նաև շատ բան եմ տեսել…»,-ասում է նա։