Search
Close this search box.

ՀՀ տեղափոխված արցախցի կшլшնшվորները, այդ թվում՝ լրտեսnւթյան մեջ մեղադրվողները, ազատության մեջ են

Արցախցիների տեղահանման վերջին օրերին Լեռնային Ղարաբաղից ազատ են արձակվել տարբեր հանցագործությունների մեջ մեղադրվող 10 կալանավորներ և մեկ դատապարտյալ։ Թե որտե՞ղ են նրանք այժմ, Հայաստանի իրավապահ մարմինները տեղյակ չեն։ Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը։

Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունից փոխանցեցին՝ սեպտեմբերի տեղահանումից հետո և ընդհանարապես 2023 թվականի ընթացքում Արցախից որևէ կալանավոր կամ դատապարտյալ իրենց չի փոխանցվել։ Վերջին անգամ Արցախից կալանավորներ 2020 թվականին են տեղափոխվել Հայաստան և ուղարկվել տարբեր քրեակատարողական հիմնարկներ։

Այսինքն ստացվում է, որ Արցախից Հայաստան տեղափոխված կալանավորները ազատության մեջ։ Եվ սա այն դեպքում, երբ նրանցից 6-ը մեղադրվում են պետական դավաճանության և լրտեսության մեջ։ Այս տեղեկությունը «Ազատությանը» փոխանցեց Արցախի իրավապահ համակարգի բարձրաստիճան մի պաշտոնյա։ Վերջինիս խոսքով՝ սեպտեմբերի 28-ին, երբ այլևս անհնար էր կալանավորներին պահելը, իսկ նրանց Հայաստանի քրեակատարողական հիմնարկներ տեղափոխելու համար հատուկ մեքենա չկար, ստիպված Արցախի գլխավոր Դատախազությունը փոխել է կալանավորների խափանման միջոցը՝ ստորագրություն չհեռանալու մասին և ազատ արձակել։ Իսկ գողության համար դատապարտված անձին՝ պարզապես ազատ են արձակել։

«Իրենց այնտեղ փակած պահելը ճիշտ չէր», — ասաց արցախցի պաշտոնյան։

Please enter a valid URL