Երևանում 37 տարեկան հասակում հանկարծամահ է եղել Հայաստանում ՌԴ ՆԳՆ ներկայացուցչության ղեկավարի տեղակալ Վյաչեսլավ Պոնոմարյովը։ Այս մասին հաղորդվում է ՌԴ նախարարության պաշտոնական կայքում։
«Վյաչեսլավ Անդրեևիչն իր ոլորտում իսկական պրոֆեսիոնալ էր, բարի և համակրելի, եռանդուն մարդ էր և արժանի հարգանք էր վայելում իր գործընկերների շրջանում: ՌԴ ՆԳՆ ղեկավարությունն ու անձնակազմը խորին ցավակցություն են հայտնում Վյաչեսլավ Անդրեևիչ Պոնոմարևի ընտանիքին և ընկերներին»,- նշել է ՌԴ ՆԳՆ մամուլի ծառայությունը։