Search
Close this search box.

Արտակարգ. «Արտաշատ» ԲԿ-ում 3 ամսական երեխա է մшհшցել

Հոկտեմբերի 15-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 19:15-ի սահմաններում «Արտաշատ» բժշկական կենտրոնից ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ վերակենդանացման բաժանմունքում երեխա է մահացել, հայտնում է Shamshyan.com-ը:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Արարատի մարզի գյուղերից մեկի բնակիչ 3 ամսական Արշակ Հ-ն է: Դեպքի փաստով Արարատի մարզային քննչական վարչությունում «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Please enter a valid URL