Search
Close this search box.

Հաղորդակցությունների ապաշրջափակումը ենթադրում է Հայաստանի եւ Ադրբեջանի ինքնիշխանության հարգում. ինչ է ասել Զախարովան

Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակումը հայ-ադրբեջանական կարգավորման կարեւոր տարրն է։ Այս մասին Trend-ի բացառիկ հարցազրույցում ասել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակումը հայ-ադրբեջանական կարգավորման կարեւոր տարրն է, որը կառուցվելու է 2020-2022թ. բարձրագույն մակարդակով ընդունված եռակողմ պայմանավորվածությունների համալիրի հենքի վրա։ Այս հարցով զբաղվելու է Եռակողմ աշխատանքային խումբը՝ Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի փոխվարչապետերի համանախագահությամբ։ Այսօրվա դրությամբ անցկացվել է 12 նիստ (վերջինը՝ հունիսի 2-ին), մանրամասն քննարկվել է հեռանկարային երկաթուղային եւ ավտոերթուղիների փաթեթը»,- ասել Զախարովան՝ պատասխանելով «Զանգեզուրի միջանցքի» նախագծի առավելությունների մասին հարցին։

Նա հիշատակել է, որ Եռակողմ աշխատանքային խմբի 12-րդ նիստի արդյունքներով փաստվել է առաջընթաց Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ տրանսպորտային հաղորդակցոթյունների ապաշրջափակման մոդալությունների համաձայնեցման հարցում։

«Ձեռք է բերվել ընդհանուր ըմբռնում կոնկրետ քայլերի մասին Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթուղու վերականգնման եւ կազմակերպման վերաբերյալ։ Անհրաժեշտ ենք համարում փոխադարձության սկզբունքները, երկու երկրների ինքնիշխանության եւ իրավազորության հարգումը»,- ավելացրել է Զախարովան։

Նա նաեւ ընդգծել է, որ հաջողությունն այս հարցում լրացուցիչ խթան կհանդիսանա եռակողմ աշխատանքի այլ ուղղությունների համար։ Դա վերաբերում է այդ թվում Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության պայմանագի մշակմանը, հայ-ադրբեջանական սահմանազատմանը եւ հասարակական գործիչների ու խորհրդարանականների երկխոսության մեկնարկին։

Please enter a valid URL