Search
Close this search box.

Մենք հպարտ քաղաքացի էինք, դարձել ենք նրբությունները հասկացող ժողովուրդ. Արկադի Կարապետյան

Պետք է պատրաստվել երրորդ համաշխարհային պատերազմին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի ինքնապաշտպանական ուժերի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանը՝ պաստախանելով այն հարցին, թե ինչ պետք է անել այս իրավիճակում ճիշտ հանգրվանի հասնելու համար:

«Ալիեւն ասաց, որ իրենք իրենց արժանապատվությունը վերականգնել են, հիմա՝ մենք հպարտ քաղաքացի էինք, դարձել ենք նրբությունները հասկացող ժողովուրդ ու որեւէ մեկի նրբությունը պետք է հսականանք: Բայց ես ինչքան գիտեմ՝ աշխարհում նմանների առանձնապես չեն էլ սիրում, ոչ էլ տեղ են տալիս, ինչքան պետք է կօգտագործեն եւ… Էրդողանն ասել է՝ հայ ազգը մսի մնացորդ է մեր թեւերի վրա, Էրդողանը ուղեղի հետ պրոբլեմ չունի, մեծ պետություն է ղեկավարում եւ նորմալ ղեկավարում է, եւ դա օֆիցիալ է ասում, հո իրենց տանը թեյ խմելուց չի՞ ասում: Դասական բաներ կան, որոնք անտեսել չի կարելի, բոլորը դա գիտեն: Ասում է՝ ով որ գալիս է սպանի՝ նրա հետ բանակցելու բան չկա, կամ Չերչիլի ասածը՝ եթե պատերազմի եւ խայտառակության մեջ ես ընտրում, այն էլ ես ստանում, մյուսն էլ»,- ասաց նա:

Անդրադառնալով՝ Հայաստանում ապաստանած արցախցիներին, Կարապետյանն ասաց, որ տրվող օգնությունը շատ քիչ է, քանի որ մարդիկ ոչինչ չունեն, կորցրել են ամեն ինչ:

«Մի երկու կոպեկ տալով հարց չի լուծվում, պետք է լուրջ զբաղվեն, եթե քաղաքացի ենք, ուրեմն քաղաքացի ենք եւ մեզ պատշաճ պետք է ընդունեն»,-ասաց նա:

Արկադի Կարապետյանը նշեց, որ այսպես շարունակվելու դեպքում շատերն են Հայաստանից գնալու:

Please enter a valid URL